Սարաևոյում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ընտրանին արժանացել է երեք բրոնզե մեդալի: Մեր ընտրանուն առաջին մեդալը բերել է 50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը՝ կոտրելով ազերի Ռամիզ Հասանովի դիմադրությունը: Երկրորդի հեղինակը 46 կգ քաշային կարգում հանդես եկած Առաքել Մովսիսյանն է:
Նրանց հաջողությունը զարգացրել է Մարտին Սիմոնյանը (100 կգ), որի մրցակիցը նույնպես ազերի մարզիկ է եղել՝ Համլետ Նասիբլին: Մեր ըմբիշի առավելությունն այնքան ակնհայտ է եղել, որ մրցավարը մարտը դադարեցրել է հանդիպման չորրորդ րոպեին, միավորների 12:1 հարաբերակցության պայմաններում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ